Բաժիններ՝

ԱՄՆ նախագահն ապաքինվել է և իրեն լավ է զգում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը տանելուց հետո արդեն իրեն լավ է զգում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամեն ինչ կարգին է»,-ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների՝ իր առողջության մասին հարցին:

Բայդենը կորոնավիրուսով վարակվել էր երկու շաբաթ առաջ, ապաքինվել էր, սակայն կարճ ժամանակ անց նորից իր մոտ կորոնավիրուսային թեստը դրական պատասխան էր ունեցել: Նա շարունակել էր մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան էր ունեցել: Բժիշկը թույլատրել է նրան վերադառնալ անմիջական շփման, աշխատանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031