Բաժիններ՝

Վրաստանի օդերևութաբանները գալիք տապ են կանխատեսել

Վրաստանում առանց տեղումների շոգ եղանակը կպահպանվի մինչեւ օգոստոսի 12-ը: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: Օդերեւութաբանները նաեւ ուժեղ քամի են կանխատեսում արեւելյան ուղղությամբ: Արեւելյան Վրաստանի մի քանի վայրերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Օդի ջերմաստիճանն Արեւմտյան Վրաստանում ցերեկը կբարձրանա մինչեւ պլյուս 32-37 աստիճան:

Արեւելյան Վրաստանում օդը կտաքանա մինչեւ պլյուս 29-34 աստիճան: Թբիլիսիում գիշերն սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կկազմի պլյուս 32-34 աստիճան, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս