ԱՄՆ-ը ձգձգում է Բրազիլիային Javelin հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի քննարկումը. Reuters
Վաշինգտոնը մի քանի ամիս շարունակ արգելակում է հարավամերիկյան հանրապետությանը Javelin հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի վերաբերյալ բրազիլական պահանջի քննարկումը: Օգոստոսի 8-ին այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներ:
«Կապիտոլիումի բլրին չեն շտապում, եւ մոտ ժամանակներս գործը տեղից չի շարժվի»,- մեջբերում է գործակալությունն իրադրությանը ծանոթ աղբյուրի խոսքը: Reuters-ի տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում է շուրջ 100 միլիոն դոլար գումարի գործարքին, որի առարկան 220 միավոր զենքն է: Ինչպես ճշտվում է, համապահասխան պահանջը Բրազիլիան ուղակել է տակավին Սպիտակ տան նախորդ վարչակազմին՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



