Բևեռային արջը հարձակվել է Ալյասկայի արևմուտքում գտնվող հեռավոր բնակավայրերից մեկի բնակիչների վրա և սպանել երկու մարդու:
Անցյալ տարի նա Met Gala-ին ներկայացել էր Մերիլին Մոնրոյի զգեստով, որը կրելու համար ստիպված էր եղել 7 կգ քաշ կորցնել: 2021 թ.-ին Քարդաշյանը ներառվել է Forbes ամսագրի կողմից կազմված միլիարդատերերի ցուցակում, որը ներկայում նրա կարողությունը գնահատում է 1,8 միլիարդ դոլար:
Վրաստանում վարկառուների 11,4 տոկոսը ուշացնում է վճարումները, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողանում վճարել իրենց վարկերը և հայտնվել են «սև ցուցակում», հայտնում է «Կրեդիտինֆո»-ն:
Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ ո՛չ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, ո՛չ սեպտեմբերյան պատերազմի, ո՛չ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարցերի պատասխանները գործող իշխանությունների օրոք չեն տրվելու:
39 օր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տնտեսական կյանքը կանգ է առել. դա բացասական հետևանք է ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա, որովհետև Արցախի տնտեսությունը լիարժեք ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, իսկ, եթե հիշենք նաև, որ 2020 թվականին Արցախում գտնվող տնտեսական տարածքներն անցան Արդբեջանին, որի ՀՀ տնտեսության վրա բացասական հետևանքների մասին բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնեցին, ապա պարզ է դառնում, որ այս շրջափակումը ևս հերթական հարվածն է հասցնելու նաև Հայաստանի տնտեսությանը։
Հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով անհետ կորած զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքների ու գերիներին հայրենիք վերադարձնելու մասին, տեղեկացրել էր, որ «Որոնողական աշխատանքներ են տեղի ունենում: Այո, ոչ բոլոր մեր նահատակների մարմիններն են հայտնաբերվել, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձվել են, և մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:
Թուրքիան առաջիկայում Քուվեյթին կմատակարարի «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Թուրքիայի ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության և Քուվեյթի պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 370 մլն դոլար: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քուվեյթը դարձել է 28-րդ երկիրը, որը անօդաչուներ կգնի Թուրքիայից։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ ոչ՝ երբեմն նաև Ադրբեջանի իշխանությունները գտնվում են աշխարհաքաղաքական դեգերումների մեջ՝ Մոսկվա-Արևմուտք անընդհատ ու իրար հերթ չտվող բանակցային «կանգառներով»։
Նշվում է, որ կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով:
Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված մարդասիրական աղետին, որն օրեցօր խորանում է: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով, որ Արցախն ու արցախցիներն անսասան են իրենց հայրենիքում ապրելու իրենց անքակտելի իրավունքի համար մղվող պայքարում։ «Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրին ոչ անտարբեր բոլոր օտարերկրյա պաշտոնյաներին Արցախի […]
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Հունվարի 17-ին ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտների առթիվ:
ԵԽ զեկույցում դատապարտվել է նախորդ տարվա սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է միջազգային ջանքերի միավորման անհրաժեշտության մասին ֆաշիզմի դրսեւորումների դեմ պայքարի բնագավառում:
Նրա խոսքով, Վրաստանի վարչապետն առաջարկել է եռակողմ համագործակցության ձևաչափ, և Հայաստանը դա մերժել է
168.am-ի հյուրը հայտնի քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանն է:
Ադրբեջանցիները երբ ներխուժեցին ավտոբուս, տղաները չվախեցան, աղջիկները մի քիչ վախեցան. Գյանջոյան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասիր Քենանին ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածվել դեսպանության «Թվիթեր»-ի էջում։
Անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմիցհիշյալ բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կհանգեցնի Եվրոպական Միության գործադիր մարմինների վրա ճնշման, որպեսզի վերջիններս իրենց հերթին ճնշեն Ադրբեջանին՝ վերջ տալու իր վարած էթնիկ զտման քաղաքականությանը և վերադառնալու խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարարար սկզբունքների հիման վրա։
Պերուում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 53-ի:
Պետական բարձրագույն պաշտոնը թափուր է մնում հոկտեմբերի 31-ից՝ այն բանից հետո, երբ գեներալ Միշել Աունը վեցամյա լիազորությունների ավարտից հետո լքեց Բաաբդայի նախագահական պալատը:
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այսօր հուշագիր են ստորագրել ազատ առևտրի մասին, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում, Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,-ասված է ցավակցական հաղորդագրության մեջ։
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաև տեղեկություններ փոխանցեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության՝ Մայր Աթոռի կողմից պահպանության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Յոել Լիոնը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»: