«Ալիևը մեղադրել է Հայաստանին «Խաղաղության պայմանագիր» չստորագրելու և խաղաղությանը խոչընդոտելու մեջ». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ  Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ալիևը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում ընթացող պանելային քննարկման ժամանակ իր ելույթում կրկին մեղադրեց Հայաստանին «Խաղաղության պայմանագիր» չստորագրելու և խաղաղությանը խոչընդոտելու մեջ: Նրա խոսքով, Վրաստանի վարչապետն առաջարկել է եռակողմ համագործակցության ձևաչափ, և Հայաստանը դա մերժել է: Պանելային քննարկման ժամանակ խոսվում էր Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին, և Ադրբեջանը փորձ արեց Հայաստանին մեղադրել նման խաղաղությանը վտանգ ստեղծելու մեջ: Պանելային քննարկմանը ներկա էր նաև Վրաստանի վարչապետը»։

Տեսանյութեր

Լրահոս