Բաժիններ՝

Պերուում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 53-ի

Պերուում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 53-ի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Հաղորդվում է, որ հունվարի 18-ին ցուցարարները Մակուսանի քաղաքում հրկիզել են ոստիկանական բաժանմունքն ու դատարանի շենքն այն ​​բանից հետո, երբ ցույցերի ժամանակ երկու մարդ Է սպանվել, իսկ մեկը՝ ծանր վիրավորվել:

Ըստ գործակալության՝ ոստիկանները ստիպված են եղել ուղղաթիռով փախչել բաժանմունքից: Ավելի վաղ Պերուի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Լիմայի դեպարտամենտում և մի քանի այլ շրջաններում։ 2022 թ. դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին իշխանությունից հեռացնելուց հետո Պերուում սկսվեցին լայնամասշտաբ հակակառավարական ցույցեր։

Դրանք ուղեկցվում են ճանապարհների արգելափակմամբ, օդանավակայանների և իշխանության մարմինների շենքերի վրա հարձակումներով։ Ցուցարարները պահանջում են պետության ղեկավար Դինա Բոլուարտեի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում։ Նրանք նաև պահանջում են ցրել Կոնգրեսը:

Պերուի դատախազության տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու համար կալանավորվել է ավելի քան 300 մարդ։ Գերատեսչությունը նաև հայտնել է 531 տուժածի մասին, որոնցից 176-ը ոստիկաններ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս