ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ գործադիր իշխանությունից ակնկալում է որոշակի գործողություններ

2023թ․ հունվարի 19-ին Եվրոպական Խորհրդարանն իր լիագումար նիստում ընդունել է «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձև, որով խորհրդարանն արձանագրել է շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար հետևանքները։ Եվրոպական Խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։ Բանաձևով քննադատվել է ադրբեջանական իշխանությունների հայության նկատմամբ խտրական հռետորաբանությունը, ինչպես նաև կարևորվել է առանց նախապայմանների և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա բանակցությունների վերսկսումը։

Եվրոպական Խորհրդարանը նաև կարևորում է Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքն ու տեղում հումանիտար առաքելությունների իրականացումը, ինչպես նաև կոչ է անում Եվրոպական Միության ղեկավարությանը ակտիվորեն ներգրավված լինել բանակցություններում և ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս չհանդիսանան Բաքվի գործողությունների պատանդը։

Անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմիցհիշյալ բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կհանգեցնի Եվրոպական Միության գործադիր մարմինների վրա ճնշման, որպեսզի վերջիններս իրենց հերթին ճնշեն Ադրբեջանին՝ վերջ տալու իր վարած էթնիկ զտման քաղաքականությանը և վերադառնալու խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարարար սկզբունքների հիման վրա։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
19.01.2023թ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031