Փաշինյանը ՆԱՏՕ-ի օրհնությամբ Ալիևին սադրում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Արտաշես Գեղամյան

168.am-ի հյուրը հայտնի քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանն է:

Անցած օրվա ամենակարևոր իրադարձությունը վերջինս համարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե բառացիորեն երեկ կամ նախօրեին հանդիպումներ են եղել Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ, և Լաչինի միջանցքի հարցը մոտ ապագայում կարող է կարգավորվել։

«Սերգեյ Վիկտորովիչի այս հայտարարությունը տառացիորեն խառնեց Նիկոլ Փաշինյանի և նրա արևմտյան տերերի խաղաքարտերը։ Իզուր չէ, որ այս հայտարարությունից 5 ժամ անց Փաշինյանը շտապեց զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինքենին՝ հետագա քայլերի վերաբերյալ հրահանգներ ստանալու համար»,- նշեց Գեղամյանը։

Սոնա Մելոյան

Տեսանյութեր

Լրահոս