Այս մտածելակերպով հնարավոր էլ չէ, որ լինի»,- եզրափակել է Դեմիրթաշը։
Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները Բայդենի վարչակազմին կոչ են անում քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շարունակում է զայրանալ Իրանի քաղաքացիների Արցախ այցելություններից։ Դժգոհության հերթական չափաբաժինը նախարարը հնչեցրել է այսօր։
Նա հավելել է, որ Ադրբեջանը Իրանին վերաբերվում է որպես եղբայրական երկիր։ «Բայց հետո մենք տեսանք, որ այդ եղբայրն այլ եղբայր ունի»,-ասել է նա։
Բաքվում տեղի են ունեցել ադրբեջանա-ամերիկյան խորհրդակցություններ՝ ցամաքային եւ ծովային սահմանների անվտանգության հարցերով։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է:
Բնակչությանը հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։
Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելու կապակցությամբ:
Հանդիպման օրակարգի մասին ՆԱՏՕ–ի հայտարարության մեջ չի նշվում։
Հուսով ենք՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու նպատակով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր»,- նշված է բարեկամական խմբի շնորհակալական տեքստում:
Ակնկալվում է, որ Կիևին կրկին կհատկացվի սպառազինությունների բազմամիլիարդանոց փաթեթ։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Շվեդիայի և Ֆինլանդիայի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցության օգտին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Դավոսում կայացած պանելային հանդիպման ժամանակ, ասել է, որ Հայաստանը չի արձագանքել Բաքվի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջարկին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հետ։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել դաշինքից հեռացնել Թուրքիային եւ աջակցել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններին։ Նա Անկարային մեղադրել է իրեն դաշնակցի պես չպահելու մեջ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այս թեմայի շուրջ քննարկումները գնալով ավելի ու ավելի են բարդանում:
Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել արագացնել F-16 ինքնաթիռների վաճառքը։ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ հուսով են, որ այդ վաճառքը կարող է համոզել Անկարային վերացնել ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ իր առարկությունը, սակայն հիմնական սենատորը կտրականապես դեմ է դրան:
Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ Հիմնադրամը նոր փաստեր է վերլուծել
«Հիմնական խնդիրը կապված է դիզվառելիքի պակասի հետ, բենզինը սուղ է, գազի անջատման հետևանքով առաջանում են խնդիրներ, այսինքն՝ հիվանդանոց կամ այլ տեղ գնալու հարց է լինում, մեքենաները դիզվառելիք չունեն։ Երևի գիտեք, որ մեր համայնքն ամենամեծ համայնքն է Արցախում, ուստի խնդիրներն էլ շատ են, բայց փառք Աստծո, ի վիճակի ենք դիմակայել»,- նշեց Վարդան Գրիգորյանը։
Գևորգ Ղուկասյանը ԱՀ արտաքին գործերի նախարարին տեղեկացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխարհասփյուռ ցանցը լայնածավալ աշխատանքների ընթացքը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 19-ին նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով:
Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին և Եվրոպական խորհրդարանում ընդունված համատեղ բանաձևին՝ նշելով, որ Եվրոպան և Իտալիան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է:
Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակը ուղղակիորեն կապված է ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցածի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ անհաջող միջադեպ էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել, սարսափեցրել անչափահասներին:
Հայաստանը ինտենսիվ կազմաքանդվում է։
Վրաստանի Սագարեջո քաղաքում (Կախեթի շրջան) 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց վրա։
Չնայած միջազգային դերակատարների ճնշումների որոշակի չափաբաժնի մեծացմանը, խնդիրը դեռևս չի հանգուցալուծվում, սա նշանակում է, որ այդ ճնշումները դեռևս բավարար արդյունք չեն ապահովում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու՝ իր պլանների մասին, հաղորդում է The Hill-ը։
Շվեդ քաղգործիչ, փաստաբան Ռասմուս Պալուդան, ով հայտնի է իր աջծայրահեղական գործունեությամբ, հայտարարել է, որ Շվեդիայի` ՆԱՏՕ անդամակցության բանակցությունների ընթացքում Անկարայի կողմից առաջադրված պայմանները խոսքի ազատության սահմանափակման նպատակ են հետապնդում։