Լուլա դա Սիլվան առաջարկել է միավորել ֆաշիզմի հակազդման միջազգային ջանքերը
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է միջազգային ջանքերի միավորման անհրաժեշտության մասին ֆաշիզմի դրսեւորումների դեմ պայքարի բնագավառում: Ինչպես հստակեցրել է քաղաքական գործիչը, ինքը մտադիր է հանդես գալ համապատասխան միջազգային նախաձեռնությամբ։
«Ծայրահեղ աջերն իրենցից ներկայացնում են միջազգային շարժում։ Ուստի ես ամբողջ աշխարհի առաջադեմ դեմոկրատական ուժերին կառաջարկեմ միավորվել՝ թույլ չտալու համար ֆաշիզմի վերակենդանացումը», – գրել է նա հունվարի 18-ին իր Twitter-ում։
Մասնավորապես, Լուլա դա Սիլվայի կարծիքով, ծայրահեղ աջ քաղաքական ղեկավարների դիրքերի ամրապնդման ռիսկեր կան Հունգարիայում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Ինչպես կարծում Է Բրազիլիայի ղեկավարը, բոլոր ծայրահեղ աջերին միավորում են ազգայնականության գաղափարները, պահպանողական, այդ թվում՝ կրոնական հարցերը և ընտանիքի պաշտպանությունը։
«Սա գործնականում բոլորի համար ընդհանուր դիսկուրս է»,- նշել է պետության ղեկավարը։
Ինչպես կարծում է սոցիալիստը, դրան կարելի Է հակադրել սոսկ ժողովրդավարական ազատական արժեքները։ 2022 թվականի օգոստոսին Մոսկվայի մարզում «Բանակ-2022» ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Առաջին միջազգային հակաֆաշիստական կոնգրեսը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, կոնգրեսը պետք է «միավորի միջազգային հանրության ջանքերը նացիզմի, նեոնացիզմի գաղափարախոսության դեմ պայքարում՝ արդի աշխարհում դրա դրսևորման ցանկացած ձևերով»: