
Լիբանանի խորհրդարանը 11-րդ անգամ չկարողացավ ընտրել հանրապետության ղեկավար

Այսօր Լիբանանի խորհրդարանում տասնմեկերորդ անգամ տեղի է ունեցել հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունը։ Ձայների հաշվարկից հետո խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրին հայտարարել Է, որ հանրապետության ղեկավար ընտրել կրկին չի հաջողվել:
Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Նախագահի թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ապահովել 128 օրենսդիրներից 65-ի աջակցությունը, որն անհրաժեշտ էր հաղթանակի համար», – ասել է նա Պատգամավորների պալատից հեռարձակման ժամանակ, որը վարել է Al-Jedid հեռուստաալիքը: Ըստ խոսնակի՝ պատգամավորները հաջորդ նիստի կհավաքվեն փետրվարի 2-ին:
Արդյունքների համաձայն՝ ամենաշատ թվով ձայներ ստացել է ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Միշել Մուավադը՝ 34, անկախ թեկնածու Իսամ Խալիֆայի օգտին քվեարկել է 7 պատգամավոր, իսկ ներքին գործերի նախկին նախարար Զիյադ Բարրուդի օգտին՝ 2: Եվս 37 պատգամավորներ դատարկ քվեաթերթիկներ են գցել քվեատուփերի մեջ։ Ընտրությունների առաջին փուլը խորհրդարանում կայացել Է անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին, այնուհետև պատգամավորները հավաքվել են ևս տասը նիստերի, բայց քվեարկությունների ընթացքում հաղթող այդպես Էլ չի եղել։
Պետական բարձրագույն պաշտոնը թափուր է մնում հոկտեմբերի 31-ից՝ այն բանից հետո, երբ գեներալ Միշել Աունը վեցամյա լիազորությունների ավարտից հետո լքեց Բաաբդայի նախագահական պալատը: Լիբանանի սահմանադրության համաձայն՝ հանրապետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է անցումային կառավարությունը՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ: