
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։
Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,-ասված է ցավակցական հաղորդագրության մեջ։