Ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել գեներալների հասցեին:
Հանդիպումն սկսելուց առաջ Սերգեյ Լավրովը, Ցին Գանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ռաբբանի Կհարը միասին լուսանկարվել են, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։
Վերջերս հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը խոստացել է լրացուցիչ մի քանի հազար զինվոր տեղակայել Լեհաստանում։
Մոսկվան սպառնալիքները վերացնելու համար ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։
Հրթիռի արձակման պատճառով Հոկայդո կղզու դպրոցներում դասերի սկսվելու ժամերը հետաձգվել են, որոշ գնացքների աշխատանքը դադարեցվել է:
Նիդերլանդների հակաիսլամական դիրքորոշմամբ պատգամավոր Գիրտ Ուայլդերսը հայտարարել է, որ տարհանման պատճառ է դարձել իրեն հասցեագրված կեղծ ռումբը:
Նորվեգիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ վիզաներ չի տրամադրի ռուսական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։
Բույար Օսմանին այս մասին հայտարարեց Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում:
«Սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանը կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը»,- այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ ընդլայնված հանդիպումից հետո ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին կատարվողը՝ հավելյալ ռիսկեր չի՞ տեսնում արդյոք նրանում, որ Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինվում են սահմանապահ ստորաբաժանումներով, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով:
ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, ԵԱՀԿ-ն ունի մի շարք այլ գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կարող են ներկայացվել՝ սատարելու խաղաղության գործընթացին հայերի ու ադրբեջանցիների միջև:
«ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ դերակատարությանը և այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը:
Այսօր Սամարղանդում կայացած հանդիպումից հետո նման հայտարարություն են տարածել Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի արտգործնախարարները:
Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին:
Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին։
Ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերաբերում էր Արցախին։ Իշխանական պատգամավորը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի այն, որ, երբ «Հայաստանն ասում է, թե Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որոշ շրջանակներ դա հասկանում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»։
Ըստ փաստաթղթերի՝ Ռուսաստանի ընդհանուր կորուստները կազմում են 189 500-223 000 մարդ, որից 35 500-43 000-ը՝ զոհված, իսկ 154 000-180 000-ը՝ վիրավորված:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները
Ֆրանսիան լիովին սատարում է և իր աջակցությունը բերում սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին։
Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
Թրամփը նման կարծիք է հայտնել Fox News հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին փետրվարին հայտարարել էր, որ իր կառավարությունը լի է անօրինական միգրացիան դադարեցնելու վճռականությամբ` հետագա աղետներից խուսափելու համար։
Նա հավելել է, որ ամենաբարենպաստ գործոնը տարվա եղանակն է. Շիվելուչի շրջանում դեռ ձյուն է նստած, որը կվերսկսվի երկու օրից։
Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ։
Դեպարդիեն հրաժարվել է մամուլին մեկնաբանություններ տալ
«Պատերազմը չի ավարտվել. մենք պատերազմի մեջ ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Հետաքննությունը վարում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը։
Թուրքիան Բուլղարիա է մատակարարել բնական գազի առաջին խմբաքանակը՝ երկու երկրների միջև կնքված 13 տարվա էներգետիկ պայմանագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ:
Ռուս խաղաղապահներն ապահովել են Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով երկու ավտոշարասյունների ուղեկցումը։