«Մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին, նայե՛ք նրանց գործերին. իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը»
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիան արդեն ավելի քան 8 տարի է՝ գրավել է Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Երեք հատ Սյունիքի մարզի տարածքի չափ հող (քարտեզի վրա կանաչ գույնով)։ Բայց շարունակում է պնդել, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Նման հայտարարությունները չեն խանգարում կատարել ռազմական նվաճումներ։
Նույնն էլ անում է հիմա Ադրբեջանը։ Ասում է, որ իրենք չունեն «աչք» մեր տարածքի վրա, բայց 2020 նոյեմբերից Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից արդեն 400 կմ քառակուսի գրավել են։ Ու կշարունակեն գրավել։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիև-փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսել է որոշակի խաղաղասիրական ուղերձներ հղել, որը ունի մեկ նպատակ. թուլացնել ներհայաստանյան բողոքի ալիքը, որը թույլ կտա, որ իրենց հայաստանցի գործընկերը շարունակի հանձնել նոր տարածքներ ու կատարի այլ նախապայմաններ։
Խնդրում եմ, մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին։ Նայե՛ք նրանց գործերին։ Իսկ իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը»։