Թուրքիան միջազգայնորեն հայտնի իր անունը փոխած երկրների ցանկում է
Մի շարք երկրներ՝ այդ թվում Թուրքիան, փոխել են իրենց միջազգային անունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մեդիայում շրջանառվող միջազգայնորեն ճանաչված անուններն անվանափոխած երկրների ցանկը, որն ընդգրկում է Մյանմայից մինչև Թայլանդ և Իրանից մինչև Չեխիա ընկած հատվածում գտնվող երկրները, կարող եք տեսնել ստորև։
Նախկին անվանում – ներկա անվանում
Բուրմա- Մյանմար
Պարսկաստան – Իրան
Սաիմ – Թայլանդ
Չեխիայի Հանրապետություն – Չեխիա
Դեմոկրատական Կամբոջա – Կամբոջա
Իռլանդական Ազատ Պետություն – Իռլանդիա
Սեյլա – Շրի Լանկա
Մակեդոնիայի Հանրապետություն – Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Սվազիլենդ – Էսվատինի
Ռոդեզյա – Զիմբաբվե
Ալտո Վոլտա – Բուրկինա Ֆասո
Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա – Նամիբիա
Թուրքիա (Turkey) – Թուրքիա (Türkiye)
Ներկա պահին միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխության գործընթաց է սկսել նաև Հնդկաստանը։ Այդ երկիրը մտադիր է իր անունը վերափոխել Բհարաթի։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխության մասին հրամանագիրը ստորագրել էր 2021-ի դեկտեմբերի 6-ին, որն էլ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից (ՄԱԿ) հաստատվել էր 2022-ի հունիսի 2-ին։