Հնդկաստանը մտահոգություն է հայտնել Հնդկական օվկիանոսում Չինաստանի ռազմածովային ուժերի աճող ներկայության առնչությամբ
Հնդկաստանը մտահոգություն է հայտնում Հնդկական օվկիանոսում Չինաստանի ռազմածովային ուժերի ներկայության մշտական աճի կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդում։
«Վերջին 20-25 տարում դիտվում է Հնդկական օվկիանոսում չինական ռազմածովային ուժերի ներկայության և ակտիվության կայուն աճ։ Դիտվում է շատ կտրուկ աճ», – Ջայշանկարի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ գործակալությունը:
Նախարարն այնուհետև նշել է, որ Նյու Դելին «շատ ուշադիր» հետևում է այս իրադարձություններին իր անվտանգության համար հնարավոր հետևանքների առումով:
«Հնդկաստանի տեսանկյունից մեզ համար շատ խելամիտ է պատրաստվել չինական շատ ավելի մեծ ներկայության, քան մենք նախկինում տեսել ենք», – հավելել է Ջայշանկարը:
Նա հիշեցրել է, որ Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունները գրեթե 75 տարի անցել են հակամարտությունների և համագործակցության տարբեր փուլերով։
«Այդ հարաբերությունները երբեք հեշտ չեն եղել: Դրանք միշտ ունեցել են իրենց խնդիրները», – ընդգծել է արտգործնախարարը։