
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Բերձորում տեղակայված անցակետում. РБК

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախից Հայաստան ճանապարհին՝ Բերձորում տեղակայված անցակետում: Ռուսական РБК-ին այս մասին հայտնել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը:
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հեռանալ Արցախից՝ հազարավոր այլ հայերի հետ միասին»,- ասել է նա:
Մեկնաբանությունների համար РБК-ն կապ է հաստատել Ադրբեջանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարության հետ։
Հիշեցնենք, որ Վարդանյանի ձերբակալության մասին ավելի վաղ հրապարակումներ էին արել նաև այլ լրատվամիջոցներ: