
Ադրբեջանցիները ձերբակալե՞լ են Ռուբեն Վարդանյանին. վերջինիս կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես կգա հայտարարությամբ

Քիչ առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան գալու ճանապարհին ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից։
168.am-ը լուրը ճշտելու նպատակով կապ հաստատեց Արցախում և Երևանում գտնվող նրա թիմակիցների, գործընկերների հետ:
Նրանք պատասխանեցին՝ Վարդանյանի հետ դեռևս չեն կարողանում որևէ կապ հաստատել, տարածված տեղեկությունը դեռ հնարավոր չէ հերքել կամ հաստատել:
Ռուբեն Վարդանյանի թիմից մեզ փոխանցեցին, որ առաջիկայում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես կգա հայտարարությամբ:
ՍիվիլՆեթի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ չհաղորդեց։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները, հայտնում են, որ Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները։