Արցախում ընթանում է ցեղասպանություն. Բնիկ ժողովուրդը բռնի տեղահանվում է. Քրիստինե Վարդանյան. ՈւՂԻՂ

Այս աղետը վերջ կունենա, թե ոչ՝ մեծապես կախված է մեզանից։ Պարզապես ճիշտ պետք է գնահատենք՝ 44-օրյա պատերազմը մենք անվանեցինք արցախյան, բայց այն պատերազմ էր Հայաստանի դեմ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով 2020 թվականի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 3-րդ տարելիցի և այսօր էլ շարունակվող պատերազմի մասին։

Պատգամավորի մեկնաբանությամբ՝ 44-օրյա պատերազմը տարածաշրջանում հայկական գործոնը վերացնելու դեմ ուղղված պատերազմ էր, և այն, ինչ այսօր տեսնում ենք՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության և դրանից հետո չվերակազմակերպվելու, Հայաստանում իշխանություն չփոխելու, ճիշտ ուղի չընտրելու, այլ հանձնվելու հետևանքն է։

«Երեք տարվա ընթացքում՝ «խաղաղության դարաշրջան» հայտարարված ժամանակահատվածում, մենք տեսանք երեք պատերազմ։ Պիտի հասկանանք, որ նոր պատերազմը դարձյալ կախված է մեր գլխին։ Պիտի հասկանանք, որ այդ պատերազմի լինել-չլինելը մենք չենք որոշել։ Մեր թշնամին որոշել է, որ մեզ անընդհատ պիտի պարտադրի զիջումներ, այդ զիջումները ինչ-որ գիծ չունեն։ Եվ եթե հարցն այն է, որ աղետը կավարտվի՞, աղետը կարող է ավարտվել, եթե հասկանանք, որ մեր միակ ճանապարհը դիմադրելն է, դիմադրության կազմակերպումը։ Մեր հարցն այլևս պատերազմ լինել-չլինելու մեջ չէ, մեր հարցը մեզ պարտադրված պատերազմում ինքնապաշտպանվելու կամ ոչնչանալու մեջ է։ Սա է մեր իրականությունը, ամենակարևորը՝ պետք է հասկանալ, որ Արցախով չեն պատրաստվում սահմանափակվել։ 1915 թվականից հետո, մեկ դար անց մենք կրկնեցինք մեր ճակատագիրը, բայց կրկնեցինք բանակ, պետություն  ունենալու պարագայում, և դա միայն ավելի է  ուժեղացնում աղետի աստիճանը»,- շեշտեց պատգամավորը։

Քրիստինե Վարդանյանի դիտարկմամբ՝ խնդիրը քաղաքական էլիտաների մեջ է, և այո, հայ ժողովուրդն առաջինը չէ, որին խաբել է իր քաղաքական առաջնորդներից մեկը, և շատ քիչ մարդու մոտ կարող է կասկած լինել, որ համադրված գործում են թշնամի պետության հետ. խոսքը ՀՀ իշխող ուժի մասին է։

Կարդացեք նաև

«Դիտմամբ ոչ միայն խաբել է կեղծ նարատիվներով, այլև այդ կեղծ նարատիվներով խաբելով անպաշտպան է թողել։ Այսինքն՝ խաբելը ոչ միայն իշխանության մնալն էր, այլ անպաշտպան թողնելը թշնամու դեմ, որ հնարավոր լինի այս ցեղասպան ծրագրի իրականացումը։ Հետևապես, այո, խաբել են մեզ, այո, տարել են ամենասխալ ճանապարհով, որը փաստորեն բերում է ցեղասպանության, մեր ճանապարհը դրա հակառակն անելն է։ Մեզ պարզ գիտակցում է պետք՝ այսպես շարունակվել այլևս չի կարող։ Ուղղակի հայ մարդը պետք է դուրս գա փողոց ու ասի, որ ինքն այլևս այս ամենը չի հանդուրժում, եթե այդ մարդիկ չեն սիրում մեզ, չեն սիրում ընդդիմությանը, ապա կարող են իրենք իրենց բողոքն արտահայտել հրապարակում, Գյումրիի հրապարակում և այլուր»,- շեշտեց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս