«Աշխատանքներում ընդգրված է նաև Օպերատիվ շտաբը, սակայն ընդհանուրն իրականացնում է Սոցապ նախարարությունը». Միքայել Վիրաբյան

Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ներքո  բռնի տեղահանվում են Արցախի բնիկ  հայ ժողովուրդը, նրանք բռնել են գաղթի ճանապարհը՝ գալիս են Հայաստան։ Տեղահանված արցախահայության առաջին կանգառը Գորիսում է, որտեղ հաշվառվում են՝ ժամերով սոված ու ծարավ սպասելով հերթերի մեջ։

Բռնագաղթված արցախահայերը Սյունիքում աշխատող լրագրողներին պատմում են, որ խցանումների պատճառով ճանապարհներին 20 ժամից ավելի են անցկացրել՝ մինչև Ստեփանակերտից հասել են Գորիս, իսկ Գորիսում արդեն ժամերով սպասում են հաշվառվելուն։

168.amՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանից հետաքրքրվեց, թե այս օրերին ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ հաշվառո՞ւմ է բռնագաղթածներին։

«Աշխատանքներում ընդգրկված է նաև Օպերատիվ շտաբը, սակայն ընդհանուր իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այսպես ասած՝ մենք նախարարության տրամադրության տակ ենք, որ ինչով կարողանանք՝ օգնել։ Պատասխանում ենք մեր հայրենակիցների հարցերին, բայց հարցերի լուծմամբ զբաղվում է Սոցապ նախարարությունը։ Մենք, կարելի է ասել, օգնական ուժ ենք, կամավորների նման»,- նշեց Միքայել Վիրաբյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Օպերատիվ շտաբն արդեն հետագայում Սոցապ նախարարության հետ միասին կփորձի կարգավորել բռնի տեղահանվածների նպաստների, թոշակների հետ կապված խնդիրները։

«Ժողովրդի մեծ մասը գիտի, որ պետք է Սոցապ նախարարության կողմից հաշվառվի։ Կան դեպքեր, որ չեն հասցրել կամ ինչ-ինչ պատճառներով չեն գրանցվել հումանիտար աջակցության կենտրոններում, մենք նրանց ուղղորդում ու բացատրում ենք, թե ինչպես կարող են գրանցվել»,- եզրափակեց Միքայել Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս