ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը մնում է հիմնական կայունացնող գործոնը ռեգիոնում. Զախարովա

Մոսկվան կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում պայթյունից զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է, մեղմ ասած, բարդ մնալ։ Նախ ցանկանում ենք ցավակցություն հայտնել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, բարեկամներին։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,– այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` ՌԴ խաղաղապահներն ակտիվ մասնակցել են հրդեհի մարման, տեղում անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման աշխատանքներին։

Այս ողբերգական միջադեպի հետևանքով ծանր վիրավորված 120 բնակիչ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռներով տարհանվել են Հայաստանի տարածք՝ ստացիոնար պայմաններում բուժումը շարունակելու համար:

«Շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը ՌԴ խաղաղապահ զորախումբն է, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը»,- նշեց Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930