Հուսով ենք` մեր ազդանշանները լսելի կլինեն Երևանին և կընկալվեն պատշաճ կերպով. ՌԴ ԱԳՆ խոսնակ

Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ–ի պատասխանը։

Դիվանագետից հետաքրքրվել են, թե արդյոք Երևանը լսել է սեպտեմբերի 25-ի հայտարարության մեջ շարադրված Մոսկվայի մեսիջները։

Զախարովան նշել է, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։

«Հուսով ենք, որ մեր ազդանշանները լսելի կլինեն և կընկալվեն պատշաճ կերպով։ Մեծամասամբ դա մեր պատասխան արձագանքն էր», – ասել է նա։

Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, դրանց սրացման նախաձեռնողը չի եղել, արել է ամեն բան հայ ժողովրդի բարեկեցության համար, այդպես կլինի նաև հետագայում։ ՌԴ–ն հույս ունի, որ երկկողմանի բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն` ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից։

Տեսանյութեր

Լրահոս