Հուշարձանի վրա փորագրված «Այս ցավը բոլորինս է» գրությունը նրան չի վերաբերում Չկա ստույգ վիճակագրություն, սակայն Քյոլնի հայերի մասին հայ համայնքում շրջանառվում է 6-7 հազար թիվը: Սա ապակենտրոնացած Գերմանիայում հայերով ամենախիտ բնակեցված քաղաքն է, որտեղ նաեւ Գերմանահայոց առաջնորդարանն է գտնվում: Բնական է, որ Քյոլնի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ոգեկոչելու կենտրոնական մի վայր պիտի ունենան […]
«Մենք սատարում ենք ցանկացած կառուցողական երկխոսություն, որը կհանգեցնի կայուն խաղաղության: Ուստի պետք է եզրահանգումներ անել՝ ըստ արդյունքների»,- ասել է նա։
Պուտինը լրագրողի հետ կիսվել է այդ հանդիպումից մի պատմությամբ։
Դերասանների արհմիությունը գործադուլի մասին հայտարարել է հուլիսի 13-ին՝ խորհրդի միաձայն հավանությունից հետո։
Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության Բանակից:
Քամին պոկել-տարել է շենքերի տանիքները, կոտրել ապակիները, տապալել ծառեր։
Հնդկաստանի վարչապետը հանդիպել է նաև Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էլիզաբեթ Բոռնի հետ։
Իսպանիայի «Սոցիալ դեմոկրատական» կուսակցության անդամ և Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասով զեկուցող Սանչեզ Ամորը գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ դառնալու գործընթացին:
Պուտինը նշել է, որ «Վագներ»-ի մարտիկներն արժանապատվորեն կռվել են, սակայն այն, որ նրանք ներքաշվել են խռովության մեջ, ցավալի է։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց՝ գիտակցում են, որ արդի աշխարհում հնարավոր է ամեն բան, մարդուց կարելի է խլել ամեն ինչ՝ անդամահատել, ունեզրկել, սպանել, սակայն կա մեկ բան, որ անհնարին է մարդուց զատել. դա արժանապատվությունն է։
Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։
Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը. Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք, ուզում եք մեր երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն, որ խելքի գաք»,- շեշտեց Գուրգեն Ներսիսյանը։
Ադրբեջանն ուզում է Արցախն առանց հայերի. Մերի Ստեփանյան
#ՀԻՄԱ. Արցախը ոտքի է կանգնել. ՈՒՂԻՂ միացում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից։
Հակամարտությունը նաև դարձել է Սուդանից փախստականների թվի ավելացման պատճառ՝ մինչև 737 801:
Կինոստուդիաներին ներկայացնող խումբն իր հերթին հիասթափություն է հայտնել համաձայնության ձախողմամբ։
Հունիսին Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով, գրում է BusinessPressNews-ը՝ վկայակոչելով ՌԴ պետական վիճակագրական դաշնային ծառայությանը («Ռոսստատ»):
Քաղաքագետը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն արդեն երկար տարիներ անհույս է թվում: Եվ որևէ հանգուցալուծում գտնելու ցանկացած փորձ միայն կարճաժամկետ հետաքրքրություն է առաջացնում։
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Տուժածներ չկան։
«Նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել իր այցի մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո, որը երեկ լրատվամիջոցներին ասաց, որ նախատեսված հանդիպումն ավելի շուտ է կայանալու: Դուք հասկացաք, չէ՞, որ Ադրբեջանի բռնապետը բացահայտ ցույց է տալիս՝ բոլոր հարցերը լուծում է Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում՝ հենց այդ կենտրոնների ղեկավարների հետ: Այսինքն՝ ՀՀ վարչապետը միայն վերջում է տեղեկանում: Ես համոզված եմ, որ Նիկոլին ընդամենը երեկ երեկոյան զանգել, ասել են՝ ամսի 15-ին կգաս Բրյուսել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Երկրաշարժը գրանցվել է Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամով 15։32-ին Էլբիստան շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12․ 44 կմ խորության վրա։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Իտալիայի դեսպան Ջուզեպպե Պերոնեին՝ բողոքելու Իտալիայի խորհրդարանի որոշ անդամների և հակաիրանական ահաբեկչի հանդիպման դեմ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Հնդկաստանի վարչապետը Ֆրանսիա իր երկօրյա այցը սկսել է հուլիսի 13-ին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Շատ փորձագետներ զարմանում էին, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանն այդքան համառ այս նախագծի հարցում։ Հետզհետե փաստերը բացահայտվեցին, և փորձագետների եզրակացությունն այն է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող այս նախագծի նպատակն այն է, որ նախ Հայաստանը բաժանվի երկու մասի, և երկրորդ՝ կտրվի Իրանի և Հայաստան միջև կապը, որը հասնում է մինչև Աքեմենյանների ու Արշակունիների ժամանակաշրջան, և երրորդ՝ սահմանափակվի Իրանի արտաքին հաղորդակցությունը։ Այսպիսով Իրանը տասնհինգ հարևան երկրների փոխարեն կունենա տասնչորս հարևան, հետևաբար կտուժի Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ Իրանի ազատ հաղորդակցությունը։
Շարունակելով բանակցային տրամաբանությունը փոխելու՝ նախկինում իր արած հայտարարությունների տրամաբանությունը՝ Վարդան Օսկանյանը կոնկրետ օրինակով Նիկոլ Փաշինյանին մատնանշեց կոնկրետ մեկ քայլ, որը նա կարող է անել այդ ուղղությամբ ցանկություն ունենալու դեպքում:
Ուկրաինացի գեներալը CNN-ին հաստատել է, որ երկիրն ԱՄՆ-ից ստացել է կասետային զինամթերք այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ընդունել է «դժվարին որոշումը» և հավանություն կտա Կիևին այդ զինամթերքի մատակարարմանը։ Այս տեղեկությունը հաստատել է Տավրիայի համատեղ ուժերի գործողության հրամանատար, բրիգադային գեներալ Ալեքսանդր Տառնավսկին։