Իրանի փոխնախագահն առաջարկում է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային նոր միություն ստեղծել

Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆն առաջարկել է Մերձավոր Արևելքում «Երկխոսության մահմեդական արևմտա-ասիական ասոցիացիա» (MWADA) անվանումով նոր միություն ստեղծել, ինչի մասին հայտնել է «Economist» ամսագրի համար տպագրվող հոդվածում:

«Փորձս սովորեցրել է, որ կայունության հասնելը Արևմտյան Ասիայում, հատկապես Պարսից ծոցի շրջանում, պահանջում է ավելին, քան պարզապես ճգնաժամային իրավիճակների կարգավորում: Դա համարձակ, հեռանկարային նախաձեռնություններ է պահանջում: Առաջարկում եմ ստեղծել Երկխոսության մահմեդական արևմտա-ասիական ասոցիացիա», – գրել է Զարիֆը:

Նրա խոսքով՝ միավորման առանցքային նպատակը կլինի տարածաշրջանի երկրների տնտեսական ինտեգրումը, իսկ կարճաժամկետ հեռանկարում հիմնական խնդիրը` խաղաղ կարգավորումը և հումանիտար ճգնաժամի դեմ պայքարը Մերձավոր Արևելքի` հակամարտությունից տուժած տարածքներում ՝ Գազայի հատվածում, Լիբանանում, Սիրիայում և Եմենում։

MWADA-ի այլ նպատակների թվում Զարիֆը նշում է ասոցիացիայի երկրների համատեղ էներգետիկ անցումը, նավագնացության ազատության պահպանումը, տարածաշրջանի միջուկազերծ կարգավիճակի ձեռքբերումը, ջրային ռեսուրսների կառավարումը, մշակութային փոխանակումը և ահաբեկչության դեմ պայքարը:

Նա ընդգծում է, որ միությունը պետք է հիմնված լինի իսլամի՝ որպես պոտենցիալ մասնակից երկրների հիմնական կրոնի, ինչպես նաև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, չմիջամտելու և հավաքական անվտանգության սկզբունքների վրա։

Տեսանյութեր

Լրահոս