Թուրքիան մտադիր է աջակցել Սիրիային էլեկտրաէներգիայի հարցում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ այցի ընթացքում քննարկվելու են էլէներգետիկայի ոլորտում Սիրիայի հետ համագործակցելու և այդ երկրին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:

«Սիրիայում էներգետիկայի հետ կապված առաջին խնդիրը էլեկտրականությունն է: Այն ապահովելու համար մեխանիզմ է մշակվելու»,- պարզաբանել է նախարարը:

Նշենք, որ Բայրաքթարը խոսել է նաև Լիբանանում առկա էներգետիկ խնդիրների մասին և ընդգծել, որ Լիբանանի համար առաջիկայում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված ևս կարող են աշխատանքներ տարվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031