
Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան

Ղազախստանը սկսել է միս արտահանել Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հյուսիսղազախական EMC Agro ընկերությունը Երևան է ուղարկել առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը։
«Սա կարելի է անվանել մեծ իրադարձություն Ղազախստանի համար, քանի որ այս շուկան նոր է բացվում մեր առաջ։ Հայաստանն ու Վրաստանը պատրաստակամություն են հայտնել մեզնից ամսական գնել մինչև 400 տոննա միս», – նշում են արտադրողները։
Ընկերությունը դիտարկում է նաև Չինաստանի հետ համագործակցությունը։ Չինաստանի մսի ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք ամռանն այցելել են EMC Agro ընկերություն, ասել են, որ շահագրգռված են տարեկան 20 000 տոննա խոզի միս ներկրելու հարցում։