Իսրայելի պաշտպանության նախարարությունը կընդլայնի Arrow 3 կալանիչ հրթիռների արտադրությունը
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի Aerospace Industries-ի հետ միլիարդ շեքելի չափով համաձայնագիր է ստորագրել Arrow 3 կալանիչ հրթիռի արտադրությունն ընդլայնելու համար, գրում է Times of Israel-ը։
Հեռահար ՀՕՊ համակարգի համար ավելի շատ կալանիչներ մատակարարելու հրամանը բխում է Իսրայելի վրա Եմենի հութիների վերջին օրերին բալիստիկ հրթիռների հաճախակիացած հարձակումներից, գրում է լրատվամիջոցը։
Arrow 3 համակարգը նախագծված է մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռներին տապալելու համար և բազմիցս օգտագործվել է հութիների հարձակումների, ինչպես նաև ապրիլին և հոկտեմբերին Իսրայելի վրա իրանական ուղիղ հարձակումների դեմ:
Ըստ գործարքի պայմանների՝ նախարարությունը նշում է, որ IAI-ը զինվորականներին միլիարդավոր շեքել արժողությամբ Arrow 3-ի զգալի քանակություն կտրամադրի: