«ԱԶԿ-ի ընտրական նոր պլանը. 2027-ի աշուն». թուրք լրագրող

Թուրք լրագրող Նուրայ Բաբաջանն անդրադարձել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ներքին զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բաբաջանը գրում է, որ երկրում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ (ԺՀԿ-CHP) Օզգյուր Օզելի վերջին հայտարարությունը փչացրել է «ԱԶԿ»-ի ընտրական պլանները:

«Այս նոր հայտարարությունից հետո ԱԶԿ-ի կուլիսներում խոսում են 2027-ի աշնան մասին»,-ասել է Բաբաջանը:

Նշենք, որ Օզելը հայտարարել էր, եթե իշխանությունները վերջին տարում վաղաժամ ընտրությունների մասին որոշում ընդունեն, ապա իր կուսակցությունն այն չի ստորագրելու:

Այս քայլը Բաբաջանը բացատրում է նրանով, որ իշխող կուսակցությունը ցանկանում էր այդպիսի քայլի գնալ 2028-ին՝ երբ թե՛ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, թե՛ երկրի տնտեսական վիճակը կլինեին ի շահ «ԱԶԿ» կուսակցության:

Տեսանյութեր

Լրահոս