Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ

Փարիզի Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել, հայտնում է BFMTV-ն։ Մոտ 1,200 այցելու արագ տարհանվել է։ Էյֆելյան աշտարակի կառավարիչ ընկերության տվյալներով՝ հրդեհի պատճառը վերելակի էլեկտրահաղորդման գծի կարճ միացումն է եղել երկրորդ և երրորդ հարկերի միջև։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները։ Այցելուներից ոչ ոք չի տուժել։ Նշվում է, որ այսօր այցելուների համար բաց կլինեն առաջին, երկրորդ հարկերը։ Ավելի ուշ կբացվի դեպի աշտարակի գագաթ տանող անցումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031