Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջները տարհանել են բոլոր բնակիչներին։
Աբդոլլահիանն իր պաշտոնակցի հետ հանդիպմանը, երկկողմ համագործակցության զարգացման հարցերից զատ, քննարկել է նաև Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրը:
Ավիատիեզերական սարքավորումների լեհական PZL Mielec արտադրողը պատրաստ է իր օբյեկտներում արտադրել ամերիկյան F-16 թեթև կործանիչի ամբողջ ֆյուզելաժի մինչև 80%-ը։ Այս մասին RAR գործակալությանը հայտնել է ձեռնարկության ղեկավար Յանուշ Զակրենցկին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին օգոստոսի 30-ին կայցելի Պեկին, որը կլինի թագավորության ԱԳՆ ղեկավարի առաջին այցը Չինաստան՝ վերջին հինգ տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Անցյալ տարվա դեկտեմբերին թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից մշակվող հեռահար հակաօդային պաշտպանության Siper համակարգը կարող է գերազանցել S-400 զենիթահրթիռային համակարգին։ Թուրքական Sabah թերթը գրել էր, որ Siper-ը կհայտնվի որպես S-400-ի և Patriot-ի այլընտրանք։
Օգոստոսի 29-ին Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Բենդեր բին Իբրահիմ Էլ-Հարիֆի հետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
ԱՄՆ-ում գործող «Global Firepower» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահզոր բանակների 2023-ի ցանկը։ Հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ և չափանիշներ։
«120 հազար բնակչություն ունեցող փոքրիկ Արցախը փոխում է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի խաղաքարտերը, այդ 120 հազար մարդիկ իրենց կյանքի գնով, ազատ տեղաշարժի տոտալ սահմանափակման, սովի եզրին դիմադրում են Ադրբեջանին ու նրա դաշնակիցներին, դրանով փոխում նրանց ծրագրերը: 44-օրյա պատերազմից հետո, նաև պայմանավորված Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հարաբերություններով և դիմադրության իսպառ բացակայությամբ, Ադրբեջանը չէր ենթադրում, որ կարող է որևէ տեղ հանդիպել դիմադրության, այն էլ՝ այսպիսի դիմադրության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Թուրքիայում հնարավոր երկրաշարժերի մասին է խոսել Թուրքիայի երկրաբանության ճարտարագետների պալատի նախագահ Հուսեին Ալանը:
Կանադայի սենատի անդամ, Կանադայի սենատի նախկին խոսնակ Լեո Հուսակոս խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։
Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բսնով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար։
«Եղածն ու այն, ինչ տեսնում եք, չե՞ք համոզվում դրանում, ամեն օր չե՞ք համոզվում, որ Արցախը չի հանձնվելու։ Սովորական հացի խնդիր չունեցող մարդն այսօր կանգնած է ու ասում է՝ ես այդ կեղտոտ, արյունոտ ալյուրը չեմ ընդունելու, սա այդ պայքարի պարզ օրինակը չէ՞։
Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակությունը եկել է պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին և արթնացնելու միջազգային հանրությանը։ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլան, ով Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։
Հայ ակտիվիստ նկարիչ Միշա Բադասյանը Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքում բողոքի ակցիա է անցկացրել՝ նպատակ ունենալով հանրությանը տեղեկացնել Արցախի շրջափակման մասին։
« Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն:
Ֆրանսիական դիվանագիտությունը պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:
Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ։ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծած հումանիտար ճգնաժամին։
Օգոստոսի 27-ին ավարտվել են ռադիոհաճախականություն որսացող (RF) հրթիռների կիրառմամբ «HİSAR O+» թուրքական զենիթահրթիռային համակարգի դաշտային փորձարկումները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն:
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն և արհամարհում է միջազգային իրավունքը: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Դելիի Ազգային մայրաքաղաքային շրջանի իշխանությունները ծրագրում են «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ մակակներին վախեցնել ստվարաթղթից պատրաստված լանգուրներով և հատուկ պատրաստված մասնագետներով, որոնք կնմանակեն նրանց աղաղակը:
Նա հավելել է, որ գերատեսչության աշխատակիցները շարունակում են փրկարարական աշխատանքները։
Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։