Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։ 2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը, իսկ փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։ Այդ փաստը բազմիցս արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ վերջին անգամ դրա մասին համանախագահներից խոսեց ռուսաստանցի համանախագահ […]
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 15 մարդ է զոհվել երկրի հյուսիսային երկու շրջաններին և մայրաքաղաք Բեյրութի հարավին իսրայելական հարվածների հետևանքով հայտնում է Al Jazeera-ն:
Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն:
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ուկրաինական ոստիկանությանը՝ տեղեկացնում է, որ ուկրաինացի հաքերը, որը 73 մլն դոլարի վնաս է հասցրել ընկերություններին Եվրոպայից, ԱՄՆ-ից և Կանադայից, դատվելու է Ուկրաինայում:
2025 թվականի հունվարից տարիքային կենսաթոշակը (թոշակ) կբարձրանա բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների համար: Ըստ aliq.ge-ի՝ այդ մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից խորհրդարան ներկայացված 2025 թվականի բյուջեի առաջին տարբերակում։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղքացիների 65 %-ը ապրանքներ և ծառայություններ գնում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայում։ Այդ մասին են վկայում ԵՏՀ աջակցությամբ անցկացված «Սպառողների իրավունքների պաշտպանության» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Սերբիայում։ Էրդողանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ ներկա է գտնվել երկկողմ համագործակցության համաձայնագրերեի ստորագրման արարողությանը։
«Ռիչարդ Բըրնսի՝ Երևան կատարած ինկոգնիտո այցից հետո Փաշինյանի արտաքին քաղաքական հռետորաբանությունն ու գործողությունները փոխվեցին 180 աստիճանով»,- այս մասին 168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու շրջադարձին դեպի Արևմուտք։
Լիբանանի հակամարտությունից տուժած շրջաններում առաջնային առողջության պահպանման 207 կենտրոններից հարյուրը փակ են: Այս մասին սոցցանցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Իրենք հասկանում են, որ իրենց նավը սուզվում է, և այդպիսի իրավիճակում որոշակի կենդանիներ կան, որ փախչում են սուզվող նավից: Ամենակարևորն այն է, որ նավապետի հարթակում գտնվող 5-6 հոգին դա տեսնում են և հասկանում, որ այդ նավը շուտով այնքան կսուզվի, որ իրենք էլ պետք է փախչեն սուզվող նավից»:
«ԱՄՆ Կոնգրեսը կհետևի Վրաստանի ընտրություններին ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։
Ինքնիշխան պետությունը մեկ այլ պետության հրահանգով Սահմանադրություն չի փոխում կամ սեփական Անկախության հռչակագրին դեմ չի գնում։ Որտեղի՞ց մեր երկրին ինքնիշխանություն՝ նման որակներով իշխանության պարագայում, և ինչպե՞ս են իրենք իրենց ինքնիշխան համարում, երբ երկրի գլխավոր ատրիբուտները և օրենքը պատրաստ են փոխել թշնամի պետության հրահանգով։
2023 թվականին Եվրամիությունը EU4Business նախաձեռնության միջոցով 44 միլիոն եվրո է ներդրել Վրաստանում՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները չպետք է վախենան «Վլադիմիր Պուտինի միջուկային զենքից»: Նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն կարող է պատասխանել ցանկացած սպառնալիքի։ Այս մասին Մարկ Ռյուտեն ասել է Sky News-ին տված հարցազրույցում։ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները չպետք է վախենան «Վլադիմիր Պուտինի միջուկային զենքից»:
Խաղից դուրս գտնվող Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական իշխանության և քաղաքական ամբիցիաների, շարունակելու է խաղից դուրս պահել բանակին և դիվանագիտական կորպուսին, և նրանց գոյության մասին հիշելու է «կեղտոտ գործ» անելու դեպքում:
Ավարտվել է 14 կմ երկարությամբ Բաթումիի շրջանցիկ մայրուղու շինարարությունը, տեղեկացնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանի հարաբերությունների խորացումը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ միտված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ինչպես նաև երկրի պաշտպանունակության ու անվտանգության ամրապնդմանը, որն ուղղված չէ որևէ մեկի դեմ:
Պատերազմի ավարտից չորս տարի անց այդպես էլ պաշտոնական գնահատական չի տրվել Շուշիի անկման փաստին, չկան պաշտոնապես մեղադրվող անձինք։
«Ռուսաստանի վետերաններ» շարժումը հոլիվուդյան ֆիլմերի նախկին աստղ Սթիվեն Սիգալին, որը վերջերս այցելել էր ռազմական հատուկ գործողության գոտի, առաջարկել է որպես կամավոր միանալ պաշտպանության նախարարության կազմավորումներից մեկին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով շարժման ղեկավար Իլդար Ռեզյապովի նամակին։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի քննադատություններին արձագանքելով՝ ԵՄ-ն հայտարարում է՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հետագա համագործակցության։ «Ազատության» ադրբեջանական ծառայությանը Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հետագա համագործակցությանը։
Հայաստանում տեսածից ոգեւորված՝ Բերթրանդ Վերկաերենն արդեն ունի գաղափարներ, որոնք կյանքի կոչելու համար օգտագործում է իր ծանոթությունների ու գործընկերների ցանցը։ Պատվո հյուպատոսը վստահ է՝ Հայաստանը կարող է վերածվել մշակութային, խոհարարական զբոսաշրջության վայրի եւ անում է ամեն ինչ, որպեսզի գաղափարը կյանքի կոչվի։
Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ 2017-ին կայացած բանակցությունների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել զորքերի զգոնությունը Հայաստանի հետ սահմանին:
168.am-ի հետո զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շուրջ քննարկումներին, շեշտեց՝ պետք է հստակ գրվեր, թե կոնկրետ ի՞նչ գործառույթ պետք է տրվեր ռուսներին. Օրինակ, գրվեր, որ ռուսները ճանապարհի հսկողություն իրականացնելու են կամ տիեզերքից, կամ գետնի տակից՝ բունկերից։
«Այո, նախ 2020 թվականի պատերազմը չէր լինի․ դա ինչ-որ քաղաքական լուծում կունենար, ու Արցախում կբնակվեին հայերը, այն կլիներ ՀՀ վերահսկողության տակ»։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ». միացնելով անվտանգությունը եւ դեմոկրատիան» համաժողովում ունեցած ելույթում՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետ կապված, «իրականությունը խեղաթյուրելու փորձ» են, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վրաստանյան «Բազմազգ Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերությունը (ՀԿ) իշխանական POSTV հեռուստաընկերության հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ-ն կատարում իր պարտավորությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» դասախոսության ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այդ հանդիպումներում քննարկվել են գործընթացի փուլերը, օդաչուների ուսուցանումը, տեխնիկական սպասարկման ծրագրերի իրականացման միջոցները եւ բազմաթիվ տեխնիկական հարցեր։