Պուտինին զանգելու իրական դրդապատճառը ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունն էր. Փաշինյանի գլուխը մտցրեցին՝ նայի՛ր, հա. Հակոբյան
«Կարելի է ասել, որ Փաշինյանը վախենում է իր իշխանության համար, ու դրա համար արագ զանգեց Պուտինին, մանավանդ որ, Թրամփի ընտրությունից հետո իր պապաներն էլ Եվրոպայում, Թուրքիան էլ խառնվել են իրար: Բայց Պուտինին նա զանգեց իր մաշկի համար, ոչ թե Հայաստանի շահերի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ իրական դրդապատճառը, որ Փաշինյանը զանգեց Պուտինին, այն էր, որ ինքն իշխանություն պահելու խնդիր ունի:
«Իրական դրդապատճառը Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունն էր, որովհետև Փաշինյանի գլուխը մտցրեցին, որ նայի՛ր, հա, էգուց, հենց գազի գինը թանկացավ, հենց լույս չունեցար, հենց վերադարձար 1994-1995թթ., դու արդեն ուղղակի գոյություն ունենալ չես կարող: Չէ՞ որ ժողովրդին գլոբալիստները սովորեցրել են մտածել միայն սեփական մաշկի մասին: Ժողովուրդը հո չի՞ մտածում պետությունը պահելու մասին: Գազը, լույսը լինեն, կուշտ լինի: Բայց որ գազը թանկանա, կբերի ապրանքի թանկացման, ժողովուրդը կմտածի՝ ես կկորչեմ: Կա՛մ ինչպես Օվերչուկն ասաց, դեպոպուլյացիա կլինի, կթողնեմ-կգնամ, կա՛մ քո հարցերը կլուծեմ: Փաշինյանը դրանից է վախենում»,- ասաց դիվանագետը:
Վերջինս նկատեց՝ հացի 90%-ը գալիս է Ռուսաստանից, գազի խնդիրը կա, դրա համար էլ զանգեց Պուտինին:
«Պուտինն էլ նրան իր քնքուշ ոճով ասել է՝ նայե՛ք, շատ լուրջ ընտրության առջև եք կանգնելու, էդ հարցերը պիտի լուծեք»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: