Այդ քաղաքական «Spice Girls» քարոզչական պրոդուկտի իրական պրոդյուսերը ոչ թե Նիկոլն է, այլ, այսպես կոչված, «Արևմուտքը». Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 3
«Երկրում շարունակվում է նիկոլական ավտորիտարիզմի կառուցումը, թեպետ նա փորձում է տարբեր ջրիկ տեսարաններով սքողել դա։ Ինչո՞ւ է լռում «ժողովրդավար» Արևմուտքը»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Պատասխանը շատ հստակ է. Ձեր մատնանշած «ժողովրդավար» Արևմուտքը ոչ միայն Նիկոլի ավտորիտարացման տանիքն է, այլև ճարտարապետը։ Մասնավորապես, հիշեցնեմ, որ նախկին ԵՄ դեսպան Սվիտալսկին «սորոսական» շրջանակների հետ միասին դեռևս 2018թ. առաջ էր մղում ուժային կառույցներն ուղիղ Փաշինյանի տակ մտցնելու նախագիծը։ Հենց այս նախագծի թյունինգ արած տարբերակի իրականացման ականատեսն ենք հիմա։
Ուժային կառույցների հանգուցային պաշտոններին կանանց նշանակումն ակնհայտ փորձ է մարդկային և գրավիչ տեսք տալ այդ գործընթացին՝ կառուցելով «авторитаризм с человеческим лицом»։
ՀՀ Գլխավոր դատախազ, ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ ներքին գործերի նախարար, ՀՀ ՄԻՊ, ՀՀ արտաքին հետախուզության ղեկավար՝ այս հանգուցային պաշտոններին երիտասարդ կանանց նշանակումով փորձում են Հայաստանի դեմոկրատացման վիտրինա, ցուցափեղկ ստեղծել, որի հետևում մոլեգնում է գարշահոտ բռնապետությունը։
Բայց պնդում եմ, որ այդ քաղաքական «Spice Girls» քարոզչական պրոդուկտի իրական պրոդյուսերը ոչ թե Նիկոլն է, այլ, այսպես կոչված, «Արևմուտքը»»։
Մանրամասները՝ տեսանյութում: