ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է նույնիսկ բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 1

«Պարոն Աշոտյան, Փաշինյանը Դավոսում էր խոսում Հայաստանի եվրոինտեգրման մասին, ԱԺ-ում սկսել են նույն հարցի քննարկումները, դրսից վերջերս եկած եվրոպացիներն էլ էին նույն հարցը բարձրացնում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հարցի ակտիվացումը»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

 «Եթե կարճ, ապա ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա։

Կրկնեմ, Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագենյան չափորոշիչներով շատ ավելի մոտ էր եվրոստանդարտներին, քան այսօր։ Եվ սա փաստական, ոչ թե քաղաքական պնդում է։

Դեռ 10 տարի առաջ բարձրաձայնել եմ, որ եթե իրոք հավանում ենք եվրոպական ինստիտուտները, ապա հնարավոր է կառուցել եվրոպական ստանդարտներով պետություն՝ եվրասիական տարածքում։

«Մենք ժողովրդավար ենք, դրա համար ենք ուզում մտնել Եվրոպա» Նիկոլի դավոսյան զառանցանքը վարդագույն բանտիկներ կապած փափլիկ փիսիկներով նկարների նման գուցե հալացնում է եվրոպացիների փխրուն սրտերը, բայց սուտ է առաջին տառից մինչև վերջակետ։

ԵՄ պաշտոնական սոց. հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 66%-ը (!!!) դժգոհ է մեր երկրում ժողովրդավարության մակարդակից։ Մենք ոչ ժողովրդավարություն ենք, նույնիսկ լինելու դեպքում՝ ԵՄ մտնելու շանս չունենք, ոչ էլ ԵՄ-ում են մեզ սպասում։

Ինքներդ տեսեք, որ ԵՄ ղեկավար կամ պատասխանատու որևէ պաշտոնյա հրապարակավ անգամ չի ողջունել նիկոլական այդ զավեշտը՝ ո՛չ Եվրոպական խորհրդի նախագահը, ո՛չ Եվրահանձնաժողովի ղեկավարը, ո՛չ ԵՄ արտաքին կամ ընդլայնման հարցերով հանձնակատարները։ Նրանց կեցվածքը բացատրելի է։

ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, կամ վրայի քրտնած շապիկը նվիրել, կարող է նույնիսկ բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում։

Եթե եվրոինտեգրման հարցին վերաբերվում ես՝ որպես Friday-night (ուրբաթ երեկո), ապա հիշիր, որ անկախ հանգստյան օրերի ցկցկոցից, երկուշաբթին անխուսափելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս