Բաժիններ՝

Ռուսաստանի ու Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը և այն կայունացնելու ջանքերը։

Այդ մասին հայտնել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության մամուլի ​​ծառայությունը։

«Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները աջակցություն են հայտնել այդ երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։

Կողմերն ընդգծել են միջազգային լայն աջակցության կարևորությունը՝ Սիրիայում իրավիճակի արագ կայունացմանը և դրա վերականգնմանը համապարփակ հետհակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում՝ ի շահ բոլոր սիրիացիների՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից և էթնո-դավանական պատկանելությունից»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարությունից հավելել են, որ զրույցի ընթացքում դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ թեմաներին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031