«Երբ Ռաֆայել Լեմկինը հղացավ ցեղասպանություն եզրույթը, ֆենոմենի պրոտոտիպը նրա համար հայոց ցեղասպանությունն էր, հոլոքոստը չէր». Գրիգորյան

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը գոնե տեղյա՞կ է, որ սովետից դուրս ահռելի գրականություն կա Հայոց ցեղասպանության մասին։ Ռոբերտ Մելսոնը, Թաներ Աքչամը, Դոնալդ Բլոքսամը, Մայքլ Մաննը, Բենջամին Վալենտիտոն, Վահագն Դադրյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Ռոնալդ Սյունին և շատ ու շատ ուրիշներ նույնպե՞ս սովետի պատվերն էին կատարում»։

ԱՎելի ուշ նա նաև գրել է. «Մի բան էլ ասեմ մարդկանց համար, որոնք տեղյակ չեն սրանից։ Երբ Ռաֆայել Լեմկինը հղացավ ցեղասպանություն եզրույթը (կարծեմ 1942 թ.-ին), ֆենոմենի պրոտոտիպը նրա համար հայոց ցեղասպանությունն էր, հոլոքոստը չէր»։

Տեսանյութեր

Լրահոս