Բիթքոին կրիպտոարժույթի արժեքը հասել է պատմական առավելագույնին, դրա գինը բարձրացել է 9,3%-ով՝ հասնելով 76,400 դոլարի: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս են վկայում Binance հարթակի տվյալները:
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը՝ հյուրընկալելու COP 17-ը։ Այս ամսին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Մոտենում է սիոնիստների դեմ գործողությունը…»,- գրել է աղբյուրը։
Վերջին տարիներին թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան արժեզրկվում է ոչ միայն ԱՄՆ դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ, այլև այլ արտարժույթների։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնել է ռուսական РИА Новости-ն։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ամփոփել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։ Բայդենը հավաստիացրել է, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի լիազորությունները խաղաղ կերպով կփոխանցի Դոնալդ Թրամփին։ Գործող նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ ընտրական համակարգը վստահության արժանի է։
Նիկոլ Փաշինյանը, ով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին hանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնագահ Լևոն Զուրաբյանն է։
Հիշեցնենք, որ COP29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։
Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն որոշ կանխատեսումներ է արել Թուրքիայի բնակչության վերաբերյալ։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը ԵՄ գործադիր իշխանության կողմից որոշակի ակտիվություն է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերում, ինչն ըստ նրա՝ նորություն է:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորները անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար, հայտարարել է «Ռոսսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱՊՀ երկրների «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումի ժամանակ:
Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ:
Բուդապեշտում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:
vՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի այն արտահայտությանը, որ Վլադիմիր Պուտինը «ճաշի ժամանակ կուտի Դոնալդ Թրամփին»։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելու համար էլեկտրոնային հերթում գտնվող բեռնատարների մեկ երրորդը հայկական է: Այս մասին են վկայում հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում շփվել ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի հետ։
Մինչև Հայաստանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացման քաղաքական առումով հարմար պահի են սպասում, Ադրբեջանում արդեն անգլերեն լեզվով 44-օրյա պատերազմին առնչվող զեկույց են մշակել և հրապարակել՝ ի դեմս երկրում գործող միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի, բնականաբար, երկրի ղեկավարության իմացությամբ, եթե ոչ՝ հանձնարարությամբ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում շուտով անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովին, քանի որ տանը պայքարում է քաղաքական ճգնաժամի հետ, ինչը խորացնում է այս տարվա բանակցություններում եվրոպական առաջնորդության վակուումը, գրում է Bloomberg-ը։
«Աշխարհը կտեսնի Իսրայելի պարտությունը», – այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ընդգծելով, որ չնայած ծանր կորուստներին՝ «Հեզբոլա» շարժումը շարունակում է դիմադրություն ցուցաբերել իսրայելական բանակին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին իր ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Այս մասին հայտնում Է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ X-ի իր էջում:
Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերթական անգամ հիշեցրել է իր երկրի դիրքորոշումը կոմունիկացիաների բացման հարցում, որ Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Բուդապեշտ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում:
Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն քննարկել ԱՄՆ հանրապետական գործիչ Դոնալդ Թրամփի շռնդալից վերադարձը Սպիտակ տուն։ Ընտրությունների արդյունքները շատերի համար անակնկալ դարձան, ուստի աշխարհաքաղաքական պատերազմական զարգացումների ֆոնին փորձագիտական հանրությունն աշխարհում և ռեգիոնում քննարկում է, թե Թրամփի վերադարձից հետո ով «կհաղթի» և ով «կպարտվի» համաշխարհային առաջնորդներից:
Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ 44 երկրների մասնակցությամբ։ Այս ձևաչափը Բրյուսելի կողմից սկզբնապես ստեղծվել է որպես Ռուսաստանին հակազդելու գործիք։
Հոկտեմբերի 28-ին Խորհրդարանի բակում լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվել էին՝ գերիների, անհետ կորածների հարցով հնարավո՞ր է առաջիկայում հանդիպում տեղի ունենա ադրբեջանական կողմի հետ, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենն ասել էր՝ հանդիպում չի եղել, բայց նախատեսվում է։