
Եվրոպան դիտարկում է Ուկրաինայում 25-30 հազար զինվորական տեղակայելու տարբերակը. The Washington Post

Եվրոպացի առաջնորդները դիտարկում են Ուկրաինայի տարածքում 25-30 հազարանոց զորախմբի տեղակայման տարբերակը, սակայն նրանք չեն տեղակայվի շփման գծում։ Դրա մասին գրում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ինչպես նշում է պարբերականը, երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպում է անցկացնում ԵՄ որոշ առաջնորդների հետ՝ «պնդելու համար Ուկրաինային եվրոպական աջակցության ավելի կոնկրետ պլանավորման և զորքերի հնարավոր տեղակայման շուրջ կոնսենսուսի հասնելու համար»։
«Եվրոպական պլանավորման վերջին տարբերակը նախատեսում է մի քանի բրիգադներից կազմված «զսպող» ուժի ստեղծում՝ թերևս 25-30 հազարանոց, որոնք չեն տեղակայվի շփման գծի երկայնքով, բայց պատրաստ կլինեն ուժ ցուցադրել, եթե ռուսական զորքերը վերսկսեն պատերազմը»,- գրում է պարբերականը։
Պարբերականը նշում է նաև, որ Ուկրաինայի եվրոպացի աջակիցները պայքարում են հակամարտությունը դադարեցնելու բանակցություններում դերակատարում ունենալու համար։ Ինչպես նշվում է հոդվածում, «Ուկրաինա զորքեր տեղակայելու հեռանկարը մեծ թափ է հավաքում եվրոպացի առաջնորդների շրջանում, քանի որ Թրամփի վարչակազմն սրընթաց շարժվում է դեպի Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների»։