Բաժիններ՝

Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սաուդյան Արաբիայից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ 

Ռուսաստանի Դաշնությունից բանակցությունների սեղանի շուրջ նստած են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրանց դիմաց են երեք ամերիկացի բանակցողներ՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։

Բանակցություններին ներկա են նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Ուկրաինական կողմը բանակցություններին չի մասնակցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728