Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում

TV Pirveli-ը հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարածքում, երբ նախկին ղեկավարը երկիր է վերադարձել Գերմանիայում անցկացված Մյունխենի անվտանգության համաժողովից։

Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ:

Հիշեցնենք, որ նախօրիեն Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հավկիթներ էին նետել Թբիլիսիի օդանավակայանում: «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նույնպես վերադառնում էր Մյունխենի անվտանգության համաժողովից։

Գախարիայի հետ օդանավակայանում «ձվերի հարձակման» է ենթարկվել նաև Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին։

«Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ հարձակվողները «Վրացական երազանքի ջոկատներ են», և որ ոստիկանությունը չի արձագանքել միջադեպին: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը նույնպես ոչ մի կերպ չի արձագանքել, նշել են նրանք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728