
Ֆրանսիան առաջարկում է Ուկրաինայում եվրոպական ուժեր տեղակայել. Financial Times

Եվրոպական ուժերն առաջարկել են տեղակայել Ուկրաինայում, քանի որ խաղաղապահները պետք է տեղակայվեն ոչ թե շփման գծում, այլ դրանից այն կողմ։ Ինչպես հաղորդում է բրիտանական Financial Times պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, այս առաջարկով հանդես է եկել Ֆրանսիան։
Փարիզի նախաձեռնությամբ կազմակերպված Ուկրաինայի վերաբերյալ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցում են Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ։ Նշված երկրների պատվիրակների հետ հանդիպմանը Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Սպասվում է, որ նրանք կքննարկեն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը եվրոպական պետությունների մասնակցության հնարավորությունները, ներառյալ՝ նրա տարածքում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի զորախմբերի տեղակայման հեռանկարները։
«Դա միայն Ուկրաինայի ճակատային գծի մասին չէ, -հանդիպմանը ժամանելուց առաջ լրագրողներին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: – Դա Եվրոպայի և Միացյալ Թագավորության առաջնագիծն է։ Դա առնչվում է մեր ազգային անվտանգությանը, և ես կարծում եմ, որ մենք պետք է ավելին անենք»: