
Մելոնին դժգոհ է մնացել Փարիզում Ուկրաինայի շուրջ անցկացված խորհրդակցությունից

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ Փարիզում անցկացված խորհրդակցության մասնակիցներին կոչ է արել ԱՄՆ-ի հետ միասին աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ, այլ ոչ թե հակադրվել նրան: Այդ մասին գրել է Il Sole 24 Ore թերթը:
Ըստ հրապարակման՝ Մելոնին խորհրդակցության մյուս մասնակիցներին հայտնել է, որ դեմ է հանդես գալիս Ուկրաինայի հարցում «հակաթրամփյան ձևաչափի» ստեղծմանը։
Ավելին, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է կարգավորել հակամարտությունը, «և մենք պետք է օգնենք նրան այդ հարցում»։
Բացի այդ, նշում է թերթը, Մելոնին դժգոհ է մնացել հանդիպման ձևաչափից, քանի որ կարծում է, թե Ուկրաինայի թեման պետք է քննարկել Եվրամիության բոլոր երկրների ղեկավարների հետ միասին, այդ թվում՝ Ռուսաստանին ամենամոտ գտնվողների։ Իտալիայի վարչապետը հրաժարվել է հանդիպման արդյունքների մասին խոսել լրագրողների հետ։
Փետրվարի 17-ի երեկոյան Փարիզում հավաքվել էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարները։
Արտակարգ խորհրդակցությունը կազմակերպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունների ֆոնին։ Հանդիպմանը կոնկրետ որոշումներ չեն կայացվել։Փետրվարի 18-ին Էր Ռիադում պետք է տեղի ունենան ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցություններ