
Թուրքիայում ավելի քան 3.5 մլն ընտանիք սոցիալական աջակցության կարիք ունի

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը հրապարակել է 2024-ին բնակիչների սոցիալական վիճակին վերաբերող զեկույց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայում ավելի քան 3.5 մլն ընտանիք և ընդհանուր առմամբ 14 մլն քաղաքացի իր ապրուստն ապահովելու համար կախված է սոցիալական օգնություններից:
Չնայած նրան, որ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքները թիվը 3.5 մլն է, «Ընտանեկան աջակցության ծրագրի» շրջանակներում 2024-ի դեկտեմբերի դրությամբ օգտվել է միայն 2.9 մլն ընտանիք, իսկ «Սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրից»՝ 170.317 երեխա:
Նշենք, որ տվյալների համաձայն՝ 2014-ից 2024 թվականների միջնահատվածում օգնության կարիք ունեցող ընտանիքները թիվը զգալիորեն աճել է՝ ավելանալով շուրջ 1.3 միլիոնով։