Բաժիններ՝

Տորոնտոյում ինքնաթիռը վայրէջք կատարելիս գլխիվայր շուռ է եկել

Տորոնտոյի Փիրսոնի անվան միջազգային օդանավակայանում  ինքնաթիռը վթարի է ենթարկվել և շրջվել, որի հետևանքով 18 ուղևոր է վիրավորվել։ Այս միջադեպին նախորդել էին ձյան առատ տեղումներ, ինչի պատճառով մի շարք չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել էին։

Այս մասին հաղորդում է կանադական CBC լրատվամիջոցը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով փետրվարի 17-ի ցերեկը։

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքից Կանադայի Տորոնտո մեկնող ինքնաթիռում եղել է 80 մարդ՝ 76 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Ավիավթարից հետո օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս