Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Արդրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զանգվածային հարձակումից հետո կնքված հրադադարից ի վեր սա Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների երրորդ հանդիպումն է:
ԵՄ պատվիրակությունը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։
«Եթե Ադրբեջանը վկայակոչի ու ասի, թե՝ տեսեք, Արցախի նախագահը նման որոշում է ստորագրել, ուրեմն՝ ընդունում է այդ նախագահի լեգիտիմությունը, ինչ վատ է։ Չէի ասի, որ այս փաստաթուղթն իրավական ուժ ունի, ի՞նչ իրավական ուժի մասին է խոսքը։ Առհասարակ ինքս պրակտիկայում չեմ հիշում նման բան, որ պետությունը հայտարարի իր լուծարման մասին։ Ինքս ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է Ադրբեջանի թելադրանքով՝ ինչ-որ բաների դիմաց։ Դա իրենից ոչինչ չներկայացնող փաստաթուղթ է»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։
Արհմիությունը պլանավորում է, որ բողոքի ակցիան կտևի մեկ ամիս՝ կառավարության շենքի մոտ ամենօրյա հանրահավաքներով։
Պետքարտուղարությունը նշում է, որ Քրիթենբրինքն անդրադարձել է ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան ռազմավարությանը և «ընդգծել ազատ ու բաց, փոխկապակցված, բարգավաճ, ուժեղ և անվտանգ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանման կարևորությունը»:
1920 թ. նոյեմբերի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մուհթար բեյը հեռագիր-կարգադրություն է ուղարկում Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային` Հայաստանի հետ բանակցությունների նպատակի ու ձևի վերաբերյալ.
Չնայած ադրբեջանցի օգտատերերի և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ բողոքներին՝ Google-ը պահպանել էր բնակավայրերի կրկնակի անվանումը։ Այժմ տեղանունները տրվում են բացառապես ադրբեջանական տարբերակով։
«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Ամբերին Զամանն իր X-ի էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին և ադրբեջանցիների ակնկալիքներին՝ մեջբերելով իր գործընկերոջ խոսքը։ Նա մասնավորապես գրել է, որ Նախիջևանից CNN Türk-ի հաղորդավար Ֆուլյա Օզթուրքն ասում է, որ ադրբեջանցիները հույս ունեն, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկին, քանի որ «մենք (ադրբեջանցիները) նրան ափերի մեջ մեծացրեցինք և ծնկի բերեցինք»։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։
Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը` երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Հյուրիյեթ» թերթին տրված հարցազրույցի ընթացքում ասել է․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Մինսկի խմբի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ԵԱՀԿ դերակատարմանը հետպատերազմյան բանակցության տարիներին։
«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Եվլախում հերթական հանդիպումն է ընթանում Ադրբեջանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Ադրբեջանը Լաչինի անցակետում՝ Արցախից Գորիս մտնելու փորձի ժամանակ, ձերբակալել է Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին:
Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենահայտնի հայ գործարարներից է, ով խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրի տնտեսական, կրթական, բիզնես մշակույթի ձևավորման գործում։
Փաշինյանը հերթական անգամ կարող է բեմադրել Հռոմի ստատուտի ու ՀԱՊԿ–ից դուրս գալու թեման՝ ստեղծելով «անգործության» նոր ալիբի ռուսների համար: Ադրբեջանն ու Թուրքիան կարող են գնալ ագրեսիվ քայլերի Սյունիքի ուղղությամբ, հավանական է նաև «անկլավների»:
Երիտասարդները տեւական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց:
Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում ներկայության երկարաձգման մասին հարցին, ասել է. «Դա Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ»։
Ընդգծելով, որ այդպիսով Կովսական կդառնա կարևոր տրանսպորտային կետ, քանի որ այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Կովսական և բոլոր այլ ուղղություններով վեց և չորս գոտի ունեցող մայրուղի։
Համաեվրոպական հանրահավաքի նպատակն է պահանջել Եվրոպական միությունից արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այն կատարի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի:
Պայթուցիկը գործի է դրվել մարդկանց երթն ուղեկցող ոստիկանության սպայի մեքենայի մոտ։
Նրանցից մեկը զանգահարեց և սկսեց թուրքերեն զրուցել հեռախոսով, բարձրաձայն ծիծաղել։ Այդ պահին լսեցի, ինչպես զրուցակցին ասաց՝ «Էրմենիստան բիզիմդիր» արտահայտությունը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ հաստատել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի չափով նոր օգնությունը:
Բացի այդ, ՌԴ նախագահը առաջարկել է քննարկել ռազմական գործողությունների մասնակիցների սոցիալական աջակցության հարցերը՝ շեշտելով, որ սոցիալական երաշխիքները պետք է նույնը լինեն՝ անկախ մարտական առաջադրանք կատարող կամ կատարած մարդու կարգավիճակից։