Բաժիններ՝

ԱՄՆ-ն Սիրիայում ոչնչացրել է «Ալ-Քաիդա»-ի պարագլխին. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կետային ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի պարագլուխներից մեկին։

Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում:

«Այս հանգստյան օրերին ԱՄՆ-ի ուժերը կետային ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի անդամին: Ահաբեկիչների պարագլուխը համագործակցել է «Ալ-Քաիդա»-ի հետ ամբողջ տարածաշրջանում», – գրել է Թրամփը:

Նա նաև շնորհավորել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլային և ամերիկացի զինվորականներին՝ գործողության հաջող անցկացման կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728