
Ղազախստանում 7 հանքագործ է զոհվել բնական գազի պայթյունի հետևանքով

Ղազախստանի Ուլիտաուի մարզում գտնվող հանքահորում հանքազանգված է փլուզվել, որի հետևանքով 7 հանքափոր է զոհվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել բնական գազի պայթյունի պատճառով։ Միջադեպի հետևանքով 7 հանքափոր է զոհվել։
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ղազախստանում պղնձի ամենախոշոր արտադրող «Կազախմիս» ընկերությունների խումբը։«Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել բնական գազի պայթյուն, ինչը բնորոշ չէ հանքարաններին», – հայտնել է «Կազախմիս»-ը, որը հանքահորի սեփականատերն է։
Ընկերությունների խումբը հավելել է, որ միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են, ստեղծվել է հատուկ պետական հանձնաժողով ողբերգության հետաքննության համար։Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախարարների կաբինետին հանձնարարել էր կատարել փլուզված հանքահորում յոթ հանքագործների մահվան պատճառների հանգամանալից հետաքննություն։
Փետրվարի 17-ի երեկոյան «Կազախմիս» ընկերությունների խումբը հայտնել էր, որ հանրապետության Ուլիտաու մարզի Ժոմարտ հանքավայրում տեղի է ունեցել հանքազանգվածի փլուզում, ինչի հետևանքով փլվածքների տակ է մնացել է յոթ աշխատող, նրանց հետ կապը բացակայել է։ Ավելի ուշ փրկարարները յոթ մարմին են հայտնաբերել փլվածքներում: