Հայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին առիթն ապրիլի 12-ի հանդիպումն էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Սակայն հանդիպման առնչությամբ տրված պաշտոնական հաղորդագրությունն ու նրանց մասնակցությամբ պանելային քննարկումը ցույց տվեց, որ Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին ու առաջադրում այնպիսի նախապայման, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում կարճ ժամանակում չի լուծվի:

Խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցն է, որը նույնիսկ տեխնիկական և ընթացակարգային առումով, կարճ ժամանակում անհնար է իրականացնել:

Արդյո՞ք այս նրբությունները գիտակցում են Ադրբեջանում: Միանշանակ, այո´: Ադրբեջանը ձգում է գործընթացը հավելյալ խոստումներ և զիջումներ կորզելու համար, իսկ հայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930