Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՁԵՐ ՄԱՆԴԱՏԸ, ՀԵՐԻ՛Ք Է ԽԱԲԵՔ. ՁԵՐ «ԿՌՈՒՏԻՏՆԵՐԸ» ԺՈՂՈՎՐԴԻ ԳՐՊԱՆԸ ՉԳՑԵՔ. ՊՐՈՑԵՍԸ ՍԿՍՎՈՒՄ Է. #ԴԱՍԵՐ 13

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական գործիչ, «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանն ու հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն են։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

Նաիրա Զոհրաբյան.- «Քաղաքական անասնագողությունը» հայաստանյան քաղաքական մենթալիտետին բնորոշ տերմին է։ Ես հույս ունեմ, որ Գյումրիի քաղաքական ուժերի լիդերները վստահ են իրենց թիմերի վրա, և ապրիլի 16-ին անակնկալներ չեն լինի։ Պնդում եմ՝ Գյումրիում կռիշ սարքողի, ասֆալտ փռողի ընտրություն չի եղել։ Գյումրին մերժել է Նիկոլին ու ՔՊ-ին։ Ընտրվող քաղաքապետը սա պետք է ֆիքսի։

Նարեկ Մալյան.- Գյումրիի ընտրությունների կարևորության աստիճանը բարձրացրեց թեկնածուներից Ռուբեն Մխիթարյանը, դրանք գերքաղաքականացվեցին նրա առաջադրմամբ ու քարոզարշավով։ Իշխանությունը նետած ձեռնոցը վերցրեց ու սկսեց կատաղի կռիվ տալ Գյումրիի համար։ Ես տեսել եմ՝ ՏԻՄ ընտրություններում հաղթողներին վերջում ուր են տանում՝ կալանավայր. Վանաձորի հաղթած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ նույն խցում մի տարի նստել եմ։ Գյումրին բացառություն չէ։ Մեզ մոտ բացարձակ բռնապետություն է, ու ոչ մի սցենար Գյումրիում չի բացառվում։

 Նաիրա Զոհրաբյան.- Մարդկանց անընդհատ վախեցնում են՝ այ, տեսեք, եթե ՔՊ-ական չլինի քաղաքապետը, բյուջեից կկտրենք… Էդ բյուջեն իրենց հոր տնից չեն բերել, որ կտրեն:

Լուսահոգի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը լայքելու համար 90 հոգու կանչել են Քննչական կոմիտե։ Կիմ Չեն Ինը լսի, էդ չեղած 4 մազն էլ կթափվի։ Ո՞վ է սենց բան տեսել…

Ասել եմ ու կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իշխանություն պահելու համար ոչ մի բանի առջև կանգ չի առնելու, պետք լինի՝ 3 միլիոնին էլ կգնդակահարի:

Նարեկ Մալյան.– Բռնապետական ռեժիմը հետադարձ ուժ չունի։ Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ ժողովրդին խաբելու համար իրենք նորից հետ գան իրենց «դեմոկրատական  настройка»-ներին։ 2.5 դեպքերում բռնապետական ռեժիմները կարող են մարսել, եթե նավթ ունեն, եթե միջուկային զենք ունեն և եթե աշխարհաքաղաքական շահեր են համընկնում։ Մենք ոչ մեկը չունենք։ Նիկոլ Փաշինյանն էլ հիմա աշխարհաքաղաքական անտեր է, աշխարհաքաղաքական Գիքոր, ու նրա իշխանության աղբյուրն այլևս ժողովուրդը չէ։

Էս ռեժիմում շատ դժվար է ընդդիմադիր քաղաքապետին մնալ ընդդիմադիր, որ Աննա Հակոբյանին ծաղիկներով չընդունեն։

Նաիրա Զոհրաբյան.- Ես կարծում եմ՝ Ռուբեն Մխիթարյանը ճիշտ արեց՝ արագ հայտարարելով, որ ինքը քվեարկելու է Վարդան Ղուկասյանի օգտին։

Գյումրին թափ տվեց ժողովրդին, որ դուրս գա տևական ապատիայից։

Նարեկ Մալյան.Ճիշտ էր Ռուբեն Մխիթարյանի արագ հայտարարությունը։ Ի՞նչ տարբերություն՝ երբ կասեր, քանի որ այլ տարբերակ չկար։ Եթե մի քանի օր ուշ նա հայտարարեր այդ մասին, ընդամենը Ռուբեն Մխիթարյանի միսը 2 օր ավել կծամեին…  Չէր կարելի նրան կեղծ ընդդիմադիր անվանել (ինչը Գյումրիի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի օրերին արեց Միքայել սրբազանը՝ որոշ թեկնածուների թիրախավորելով)։ Ես տեսել եմ, թե ինչպես էր Ռուբեն Մխիթարյանը պայքարում այս իշխանության դեմ՝ սկսած 2018 թվականից, և տեսել եմ՝ ինչպես էր Միքայել սրբազանը ողջունում Նիկոլ Փաշինյանին։ Միքայել սրբազանի այդ հայտարարությունների բանալին Գյումրիում գտնվող, այդ թվում՝ ընտրություններին մասնակցող որոշ ոչ կոնստրուկտիվ քաղաքական ուժերի ազդեցության տակ գտնվելու մեջ է, ինչպես 2018թին Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ էր։ Եթե Միքայել սրբազանը Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված Վարդան Մամիկոնյանին է սխալ հանում, Ռուբեն Մխիթարյանին ինչո՞ւ չպիտի անի։ Ես լավ եմ վերաբերվում Միքայել սրբազանին, բայց ինչ-որ սխալ քաղաքական ուժերի հետ է հույսեր կապում։ Միքայել սրբազանն ուղիղ կրկնում է այդ մարդկանց բառերը՝ առանց դրա մեջ խորանալու։ Հատուկ Միքայել սրբազանի համար ասեմ, որ այն մարդիկ, ում ազդեցության տակ է ինքը, նրանց քաղաքական էջը փակված է։ Ու երբ նա քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, իբրև թե Ռուբեն Մխիթարյանը կեղծ ընդդիմադիր է, արդյո՞ք դրանով չէր աջակցում այլ թեկնածուի։

Ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանն ընդդիմադիր գործունեություն է ծավալելու։ Եթե մենք փոքրիկ հաղթանակները չենք դարձնելու մեծ հաղթանակ, Գյումրիի ընտրությունները ոչ մի նշանակություն չեն ունենալու։

 Նաիրա Զոհրաբյան.– Գյումրեցիների համար կարևոր է, որ իրենք քվե են տվել Նիկոլի դեմ։

Նարեկ Մալյան.– Մարդը ոչ թե ընտրություններին չի հավատում, այլ ընտրանք չի տեսնում, որ գնա ընտրությունների։ Նիկոլ Փաշինյանին էլ ատում է։ Քաղաքացին, ստիպված, իր բողոքի ձևը դարձնում է ընտրությունների չգնալը։

Ընդդիմադիրները գնացին մարդկանցից քվե ուզեցին, որ Նիկոլին հեռացնեն։ Հասարակությանն իրազեկելու համար պատգամավորական մանդատ պետք չէ։ Մանդատ պետք է Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ Եթե այդ պրոցեսին անգամ չենք մոտենում, ո՞ւմ է պետք նրանց էդ մանդատը։ Մեր ընդդիմությունն ասում է՝ եթե ԱԺ-ում իմփիչմենթի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարց դրի, ՔՊ-ն չի քվեարկելու։ Հետաքրքիրն այն է, որ դա ՔՊ-ն չի ասում, այլ մեր ընդդիմությունն է ասում։ Ի՞նչ գիտեք, որ ՔՊ-ից չեն քվեարկելու… Պետք է դադարեցնել ներընդդիմադիր քչփչոցներն ու կուլուարային պայմանավորվածությունները։ ՔՊ-ականները գաղափարի շուրջ չեն հավաքվել. վախ կամ շահ՝ սա՛ է նրանց մոտիվը, այլ բան չկա։ Ընդդիմությունն իր անգործությունն այն ժամանակ գցում էր ժողովրդի վրա, հիմա՝ ՔՊ-ի։

Նաիրա Զոհրաբյան.Բացի ՔՊ-ի մի տասնյակ պատգամավորներից, ովքեր գլադիատորի նման կանգնած են Նիկոլի հետ, մնացածն անդեմ են, որևէ մեկը նրանց ճանաչո՞ւմ է: Նույն նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը չէր ասո՞ւմ՝ էդ մարդիկ թրաֆիքինգի զոհ են։ Ինքը՝ որպես թրաֆիքինգի նախկին զոհ, լավ գիտի, որ այնտեղ իր նմանները շատ են։ Պետք է գտնել այն ՔՊ-ականներին, ովքեր պատրաստ են իրենց տրված հումանիտար միջանցքով դուրս գալ։ Հանրային հաշտեցում է պետք։

Նարեկ Մալյան.Բոլոր այն ՔՊ-ական պատգամավորները, ովքեր կանսան, կհետևեն ժողովրդի ձայնին, պիտի իմանան, որ իրենք երաշխիքներ ունեն։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր կփակեն ՔՊ-ականների հիփոթեքային վարկերը, ես էլ եմ պատրաստ ցկեանս փակել նրանց վարկերը։

Նաիրա Զոհրաբյան.- Իմփիչմենթի համար փողոց է պետք։ 2018թ-ին մենք՝ իմ նախկին կուսակցությամբ, քվեարկել ենք Նիկոլին փողոցի տոտալ ճնշման տակ, որպեսզի հանկարծ արյուն չթափվի… Շատերը մոռացել են՝ ինչ էր կատարվում այդ օրերին… Ես տեսնում էի՝ ինչպես էին, օրինակ, հոկտեմբերի 2-ին Նիկոլի կոչով ԱԺ եկածները մագլցում պատերով… Ես սարսափում էի Ազգային ժողովի 3-րդ հարկի իմ կաբինետում…  Եվ Նիկոլը շատ կուզեր, որ այդ օրերին արյուն թափվեր… Հիմա որ ասում են՝ ով բերեց Նիկոլին, ուզում եմ գնամ, որոշներին ասեմ՝ ես ու դու, աղջիկ ջան կամ տղա ջան, չես հիշո՞ւմ՝ ինչպես ես քվեարկել նույն այդ Ազգային ժողովի դահլիճում…

Նարեկ Մալյան.- Լուսահոգի Արմեն Գրիգորյանի կյանքի վերջին 6 ամիսներին նրա հետ շատ էի մտերմացել։ Ես տեսել եմ՝ ինքն ինչպես էր տառապում 2018-ին սրանց սատարելու համար։ Արմենը տանջվում էր, սահմանի ամեն զոհի համար իրեն էր մեղավոր համարում…

Եթե 2018թ․ ցույցերի ժամանակ մեկի գլխից մի մազ պակասեր, մենք այստեղ չէինք խոսի… Նիկոլի երազանքը՝ ունենալ սեփական զոհերը, այդպես էլ մնաց երազանք, բարեբախտաբար որևէ զոհ չունեցանք, արյուն չթափվեց… Դրա համար էլ Նիկոլը, այսպես ասած՝ «պարտքով վերցրել», մինչև հիմա Մարտի 1-ի զոհերից է խոսում…

Հարգելի՛ հանրություն, 3 տարի է՝ մեր ընդդիմությունը չի կարողանում մոտ գալ իմփիչմենթի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, քանի որ չեն կարողանում պայմանավորվել վարչապետի թեկնածուի անձի շուրջ։ Էլ չենք թողնելու խաբեն, իրենց անգործությունը տարբեր բաներով պայմանավորեն։ Իրենց սրտի թեկնածուն հանրության շրջանում ունի շատ բարձր անտիռեյտինգ, իրենով հնարավոր չէ փողոց գեներացնել։ Մեզ ասում են՝ դուք փողոց գեներացրեք, եկեք, նախաձեռնենք, մենք կհասկանանք՝ ուզո՞ւմ ենք մի բան անենք, թե՞ չէ, կմտածենք՝ կմիանա՞նք, թե՞ չէ: Դա աչքկապոցի է։ Փողոց անհնար է գեներացնել առանց սկսված պրոցեսի։ Մեր պատգամավորները չգիտես ինչի մտածում են՝ իրենց վրա է դրվելու փողոց գեներացնելը։ Ձեր գեներացրած փողոցը տեսել ենք։  Այ ընկեր, քեզնից ընդամենը քո ստորագրությունն է պետք։ Եթե ընդդիմադիր պատգամավորները չտան ստորագրություն, շատ ավելի հետաքրքիր պրոցես կսկսվի։ Դուք ստորագրեք, ես ՔՊ-ականների հետ կբանակցեմ։

Բոլոր 107 պատգամավորներին նամակ ենք գրելու։ Կտանք պատգամավորներին 5–7 օր ողջամիտ ժամկետ, իսկ եթե նրանք ստորագրություններ չտան, Նիկոլին հեռացնելու գործընթացը կսկսենք այդ պատգամավորներին հեռացնելուց… Ամեն պատգամավոր անհատապես պետք է իմփիչմենթի մասին կարծիք ունենա։ Ես կապահովեմ, որ դուք ծանոթանաք յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավորի կարծիքին իմփիչմենթի վերաբերյալ, տեսանյութի ձևով։

Նաիրա Զոհրաբյան.- Որևէ ընդդիմադիր ուժ թող այլևս չհամարձակվի ժողովրդի գրպանը գցել իրենց ձախողումը։ Ժողովրդին սիթի-տուրերի մի տարեք՝ քաղաքով մեկ ֆանարիկներով պտտելով, ժողովուրդը պատրաստ է ռեալ գործընթացների։ Իմփիչմենթը միակ գործընթացն է, որտեղ օրակարգը Նիկոլ Փաշինյանը չի թելադրում։ Ընդդիմության կռուտիտն այն է, որ սա չի հաջողվելու, ու ժողովուրդը հերթական անգամ կհիասթափվի իրենցից։

Նարեկ Մալյան.- ՔՊ-ականները պետք է իմփիչմենթից խուսափելու հնարավորություն չունենան։ Փողոցն այդքան ընդգրկունություն պիտի ունենա։ Արտաքին ուժերը չեն հավատում Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններով հեռանալուն։

Եթե Փաշինյանը մնա մինչև 2026թ ընտրություններ, ուրեմն մենք կսպասենք 2031թ ընտրություններին։ Նիկոլն արտաքին աջակցություն կարող է ստանալ միայն Էրդողանից։ Շուստրի իջևանցին այլևս արտաքին ուժերին չի կարող խաբել։

Նաիրա Զոհրաբյան.- Պետք է խուսափել վախկոտ, ոչ վճռական ընդդիմությունից և ոչ վճռական լիդերից։ Իր իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը смертник է։ Վճռական լիդերը պիտի իմանա, որ եթե ինքը տնից դուրս է գալիս, կարող է կալանավորվել, ինչ ասես՝ կարող է լինել։ Մահապարտ լիդեր է պետք։

Ես իմ մանդատը կամավոր եմ դրել, որ ուրիշ ուժեր գան՝ Նիկոլին հեռացնելու, մանդատս չեմ դրել, որ գան էշ-էշ խոսեն ու Փաշինյանին հարցեր տան։

Նարեկ Մալյան.- Եթե ընդդիմադիր պատգամավորներին թվում է՝ մենք չենք հասկանում՝ ինչ են անում իրենք, ինչո՞ւ են պարոն վարչապետին հարցեր տալիս… չարաչար սխալվում են: … Էդ կադրերը՝ «խրոխտ» դեմքի արտահայտությամբ հարցերով՝ իրենց 2026թ նախընտրական ռոլիկների համար է պետք։ Բայց մենք էլ քնած չենք, մենք էլ մեր ռոլիկներն ենք նկարելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս