«Սահմանին հնչող կրակոցներն անհասցե են, սակավաթիվ, այս պահին կուտակումներ չկան». ՊՆ փոխնախարար

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս պահին իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է:

«Կրակոցները, երբեմն որ տեղի են ունենում, ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ, եթե անգամ դուք ասում եք՝ կրակոցներ կան»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ այս պահին կուտակումներ չկան. «Եթե նման խնդիր ծագի, ՀՀ ՊՆ-ն անվտանգային կազմակերպական… եթե պաշտոնական տեղեկատվությունն արժանահավատ չէ, հավատալու եք տեսանյութերին, ապա կարծում եմ՝ ինձանից չպետք է հարցնեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930